Մերոնց բավականին լուրջ թյուրիմացություններից մեկն այն է, որ նրանց թվում է, թե երբ ռուսները հայկական շահերից չբխող ինչ-որ քայլ են անում, ապա նրանք դավաճանում են հենց իրենց երկիր Ռուսաստանին...
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար։ Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ «տրվել են համապատասխան հանձնարարականներ...
Հայաստանում այնպիսի իշխանություն կա, որ երկրում կատարվող հիմնական գործընթացներին ստիպված ես ծանոթանալ թշնամու տեղեկատվական ռեսուրսների միջոցով (բնականաբար, այդ հոսքերի ֆիլտրացիայի, ֆիլտրված տեղեկատվության վերլուծության, համեմատական անալիզի, գործընթացների համադրման միջոցով)...
Բացառիկ խելք, ազնիվ, սկզբունքային, անկաշառ, աննահանջ ու մաքրամաքուր` ինչպես ինքն էր։
Կյանք, որ անմնացորդ ծառայություն էր իր ժողովրդին, խոսք, որ անվրեպ կրակվում էր դիմացինի ճակատին, իր գենին, ցեղին անխարդախ նվիրում:
Եթե հավատանք մամուլի հրապարակումներին, ՔՊ վարչությունը մերժել է արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ Արփի Դավոյանին: Դա ցուցիչ է՝ ինչպես է Փաշինյանը օգտագործում յուրայիններին:
Եվ այսպես, շուտով կգա 2024 թ. նոյեմբերը, որը խորհրդանշում է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը՝ Հայաստանի բազմադարյան պատմության ծանր կորուստների հիշողություններով: Չորս տարի անցավ, բայց դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը, որը փաստացի նշանակում է կիսապատերազմական դրության պահպանում:
Ընկերներիցս շատերն ասում են, որ նախկին նիկոլական չի լինում: Լինու՞մ է, թե ոչ, այս հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանանք՝ իսկ ի՞նչ է նշանակում նիկոլական...
Արդեն որերորդ անգամ գրիչ եմ վերցնում ու... ընկերության հուշերի թելերը վար են տանում գրիչս։ Դժվար է գրել մարդու մասին, ում հետ մի ամբողջ կյանք` հեռու թե մոտիկ, անբաժան ես եղել, մտովի` միշտ իր հետ։
Արդեն վեց ամիս է, ինչ «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ակտիվ քաղաքական պայքար են մղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Շարժումը ձևավորվեց այն բանից հետո, երբ 2024 թվականի ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման գործընթացը։ Հանրության ճնշող մեծամասնության համար նման գործարքը դավաճանություն է թվում, որը միայն մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։